211652_close_icon
views-count39643 դիտում article-date 13:16 16-11-2018

Արտակարգ դեպք Երևանում. կառավարության պաշտոնյային գաղտնի կիսամերկ լուսանկարել են և այն չհրապարակելու դիմաց պահանջել են խոշոր չափի գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 39-ամյա Է. Բ.-ն և հայտնել, որ նոյեմբերի սկզբներին Facebook սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է նույն սոցիալական ցանցում գրանցված իրեն անծանոթ «Է. Բ» օգտատիրոջ հետ, ով անհայտ եղանակով գաղտնի լուսանկարել է իրեն կիսամերկ վիճակում, որից հետո լուսանկարները չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարի չափը կազմում է 2500 ԱՄՆ դոլար, իսկ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն դիմած տղամարդն աշխատում է ՀՀ կառավարությունում՝ նախարարություններից մեկում բարձրաստիճան պաշտոնյա է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: