211652_close_icon
views-count28383 դիտում article-date 15:42 15-11-2018

Ճարտարապետ Արամ Խաչատրյանի անվան 1 մլն դրամ ամենամյա մրցանակը ստացավ մագիստրատուրայի ավարտական կուրսի լավագույն ուսանողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման արվեստանոց ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում տեղի ունեցավ ճարտարապետ Արամ Խաչատրյանի մրցանակի հանձնման ամենամյա արարողությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցանակը, որը կազմում է 1 մլն դրամ, տրվում է նշված ԲՈՒՀ-ի մագիստրատուրայի ավարտական կուրսի լավագույն ուսանողին։ Եթե անցյալ տարի մրցանակը ստացել էր Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ Արման Արզումանյանը, ապա այսօր ճարտարապետ Ա. Խաչատրյանի ընտանիքի անդամները 1 մլն դրամ մրցանակը հանձնեցին մագիստրատուրայի ավարտական կուրսի լավագույն ուսանող ճանաչված Արամ Ավետիսյանին։ Մրցանակը Ա. Ավետիսյանին հանձնեցին ճարտարապետի թոռնիկները, որից հետո ելույթով հանդես եկան համալսարանի նշված ֆակուլտետի դասախոսներ, ճարտարապետ Ա. Խաչատրյանի հարազատները, իսկ վերջում իր երախտիքի խոսքը փոխանցեց մրցանակակիրը։ Մրցանակը ստանալուց հետո ներկա գտնվող դասախոսներն ու ուսանողները շնորհավորում էին մրցանակակրին՝ ասելով, որ նա համալսարանի արժանավորներից է։ Ա. Ավետիսյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց Խաչատրյանների ընտանիքի անդամներին, պրոֆեսորադասախոսական կազմին և ներկաներին՝ նշելով, որ պատվով, պարտավորվածությամբ և պատասխանատվությամբ կկրի այս բարձր մրցանակը։ Խաչատրյանների ընտանիքի հետ կապն էլ պահպանվելու ու ամրապնդվելու է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 267+
267+

Նմանատիպ նյութեր