Վատ արդյունքների պատճառով Դե Խեան հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «ՄՅՈւ»-ի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը թիմի հետ: Իսպանացին դժգոհ է թիմի վատ արդյունքներից և չի շտապում նոր պայմանագիր կնքել:
Նշվում է, որ «ՄՅՈւ»-ն Դե Խեային առաջարկում է շաբաթական 275 հազ. ֆունտ, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:
Դարպասապահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. հունիսը՝ եվս մեկ տարով երկարաձգելու պայմանով:
Եթե Դե Խեան չերկարաձգի պայմանագիրը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրան մինչև գործող պայմանագրի ավարտը վաճառել: