Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը
[url=https://www.tert.am/am/news/2018/11/13/My-step/2843766]Tert.am[/url]-ը գրում է. Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Ցուցակի կազմը հաստատվել է այսօր՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ցուցակի չորրորդ հորիզոնականում է Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Առաջին տասնյակը եզրափակում է Զարուհի Բաթոյանը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/13/My-step/2843766]այստեղ[/url]