«Ռեալը» պատրաստ է Նեյմարի գործարքում ներառել Կազեմիրոյին
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Փարիզցիները հետաքրքրված են բրազիլացի կիսապաշտպանով, քանի որ փոխարինող են փնտրում 34-ամյա կիսապաշտպան Տիագո Մոտային:
Ակումբի մարզական տնօրեն Անտեր Էնրիկեին դուր է գալիս Կազեմիրոյի խաղը, որը նրա հետ աշխատել է «Պորտույում»:
ՊՍԺ-ն կարող է «Ռեալից» պահանջել Կազեմիրոյին ներառել Նեյմարի հնարավոր տեղափոխության գործարքում՝
Կազեմիրոյի հրաժարագինը կազմում է 200 մլն եվրո, նրա պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականը: