7620 դիտում
10:43 10-11-2018
Հայաստանն իր քայլով վիրավորել է Մոսկվային և ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այդ թեկնածությունը և գուցե այլ թեկնածություն կարող էր գոհացուցիչ լինել Մոսկվայի և գործընկերների համար, եթե Խաչատուրովի հետկանչը նման սուր կերպով չընկալվեր Մոսկվայում՝ գնահատվելով որպես գործընկերային հարաբերությունների խախտում:
«Սա է, թերևս, պատճառը, որ ՀՀ-ն կորցնում է պաշտոնը, թեև այն կարող էր շարունակվել: Սակայն, եթե ռոտացիոն սկզբունքով Հայաստանին փոխանցված պաշտոնում նշանակված անձը ետ է կանչվել, կարելի է դա ներկայացնել որպես հաջորդ ռոտացիան իրականացնելու հարմար պահ: Սակայն բոլորս ենք հասկանում, որ խնդիրը քաղաքական է, քանի որ Հայաստանն իր քայլով վիրավորել է Մոսկվային և ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին: Այն հանգամանքը, որ Աստանայում որոշում չի կայացվել, նշանակում է, որ կազմակերպությունը, այնուամենայնիվ, ցանկանում է կոնսենսուսային որոշում կայացնել և չի անտեսում ՀՀ-ի կարծիքը, ուստի հարցի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբեր: Թեև չեմ կարծում, որ այս ընթացքում պետություններից որևէ մեկը ետ կանգնի իր դիրքորոշումից: Հայաստանը ևս պետք է հասկանա, որ, ինչպես իր դիրքորոշումն է տրամաբանական, այնպես էլ Մոսկվայի: Չեմ ցանկանում խոսել Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումների մասին, քանի որ ՀԱՊԿ-ի նշանակությունը Հայաստանի համար հիմնականում հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություններն են»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքով, ռուսական առաջարկը խելամիտ է թվում, սակայն դրան չեն համաձայնի Ղազախստանն ու Բելառուսը, որոնց համար նման կազմակերպություններում և Ռուսաստանի հետ առաջացող ցանկացած հարց «քաղաքական սակարկումների» թեմա է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3171 դիտում
10:04 24-05-2016
Մոսկվային չի անհանգստացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը. «168 ժամ»
2103 դիտում
10:17 20-12-2016
Տեր-Պետրոսյանի հերթական նամակը Մոսկվային. «168 ժամ»
2963 դիտում
09:49 28-03-2017
Ի՞նչ երաշխիքներ է տվել Երևանը Մոսկվային. «168 ժամ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»