211652_close_icon
views-count12119 դիտում article-date 19:05 09-11-2018

Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդներ սահմանելով, դարձավ աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը քիչ առաջ հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք է գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել է 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 435 կգ արդյունք է գրանցել և արծաթե մեդալը նվաճած չինացի Յանգ Չիին գերազանցել 16 կգ-ով: Պարզապես ապշեցուցիչ ցուցանիշներ են: Հիշեցնենք` հայ ծանրորդն արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 195 կգ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր