Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 487.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.19 դրամ (նվազել է 3.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.43 դրամ (նվազել է 5.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (նվազել է 0.06 դրամով):