211652_close_icon
views-count884 դիտում article-date 15:14 09-11-2018

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

«Զինանոց-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ին, ինքնակամ Վրաստանի Հանրապետությունից «Բավրա» սահմանային անցակետով ՀՀ է վերադարձել 07.11.2018թ.-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող, 1967 թ. ծնված Սլավիկ Կ.-ն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր