Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Նշենք, որ ՀԱՊԿ անդմ երկրների ղեկավարներն այսօր Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին: