Լոս Անջելեսի արվարձանում. hրաձգություն Է տեղի ունեցել կան զոհեր ու վիրավորներ. Los Angeles Times
Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետեւանքով կան զոհվածներ: Այդ մասին հայտնում է Los Angeles Times թերթը:
Թերթը չի նշում սպանվածների ու վիրավորների թիվը:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել է, որ բազմաթիվ մարդիկ են հրազնային վիրավորում ստացել:
Նշվում է, որ հրազենով զինված անհայտ տղամարդը մտել է Borderline Bar and Grill բարը և մոտ 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչից հետո դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության տասնյակ մեքենաներ։ Ոստիկանությունը որոնում է հանցագործին: