Los Angeles Times֊ի շենքում զինված տղամարդ է ձերբակալվել
Ամերիկյան Los Angeles Times թերթի կենտրոնական շենքում ոստիկանությունը զինված տղամարդու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է պարբերականի Twitter֊ի էջում:
Մոտ 20 տարեկան տղամարդը սպառնացել է կրակ բացել շենքի 3֊րդ հարկում, որտեղ թերթի խմբագրությունն է: Նա նույն շենքում տարածք վարձակալած ընկերություններից մեկի աշխատակիցն է:
Միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։
Ըստ ականատեսների վկայության՝ ձերբակալությունն իրականացվել է առանց կրակոցի: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ ոստիկանները խուզարկում են շենքը: