2989 դիտում
15:30 08-11-2018
Կառավարությունը հաստատեց «Քիմիական նյութերի մասին» օրենքի հայեցակարգը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Քիմիական նյութերի մասին» օրենքի հայեցակարգը, առաջնորդվելով քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովելու նպատակով:
«Առաջարկվում է ստեղծել քիմիական նյութերի ռեգիստր, որը պայմանավորված է ՀՀ մի շարք միջազգային պարտավորություններով, ինչպես նաև քիմիական նյութերի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով ու ՀՀ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում: Հայեցակարգի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է»,- ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը:
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
15:58 17-01-2019
Կառավարությունը հաստատեց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը
1369 դիտում
22:30 20-02-2014
ԱՄՆ֊ի Նորտվուդ քաղաքում քիմիական նյութերի բռնկման պատճառով մարդկանց տարհանում է սկսվել
1123 դիտում
22:56 20-05-2014
Սիրիան ոչնչացրել է քիմիական նյութերի ողջ պաշարները
Այս բաժնից
466 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
394 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
439 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն