211652_close_icon

Կառավարությունը հաստատեց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը

views-count2679 դիտում article-date 15:58 17-01-2019
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը։ Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ հայեցակարգը համապատասխան օրենսդրական հենք կստեղծի ջրային ռեսուրսների բնագավառում ջրախնայող արդիական տեխնոլոգիաների ներդրման համար: «Հայեցակարգը հիմք կհանդիսանա նաև տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր