211652_close_icon
views-count1455 դիտում article-date 23:30 07-11-2018

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք

Նոյեմբերի 7-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր