211652_close_icon
views-count2398 դիտում article-date 18:20 07-11-2018

ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքներին

Պաշտպանության նախարարությունը հայտնել է խորին ցավակցությունը ՊՆ բեռնատարի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109530/]վթարի հետևանքով[/url] զոհված 4 զինվորների ընտանիքների անդամներին։ Ցավակցական ուղերձում նշված է. «Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով մահացել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ), շարքային Հրանտ Արայի Գասպարյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյանը (ծնված 1998թ., 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ): Կան վիրավորներ: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Նմանատիպ նյութեր