slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
18-65 տարեկան բոլոր քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակիչ. տարվա վերջում վերադարձվելու է 1, 2, 3% և ավելի. Դավիթ Անանյան
211652_close_icon

18-65 տարեկան բոլոր քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակիչ. տարվա վերջում վերադարձվելու է 1, 2, 3% և ավելի. Դավիթ Անանյան

views-count7061 դիտում article-date 15:48 07-11-2018
2020 թ. հունվարից ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող: 18-65 տարեկան բոլոր քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք բոլորին կբաժանենք ID քարտը կարդալու հնարավորություն հսկիչ դրամարկղային մեքենային, որն էլ կիդենտիֆիկացնի գնորդին: Տարվա ընթացքում ինչքան գնումներ, որ կկատարենք, դրա առաջին տարվա համար 1 տոկոս կվերադարձնենք, 2-րդ տարին՝ 2 տոկոս, 3-րդ տարին՝ 3 տոկոս: Բայց պետք է ամեն ինչի մեջ խելամտություն լինի, այսինքն, պետք է ընտրենք այն օպտիմալ տոկոսադրույքը, որը կլինի նվազագույնը»,- նշեց Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ անձի նույնականացման համար ID քարտն օգտագործելը լավագույն գործիքն է, բայց անձն ինքն է որոշելու՝ հարկեր շատ վճարի, թե նույնականացվի և այդ հարկերից որոշակի փոխհատուցում ստանա: «Այն համակարգը, որը մենք առաջարկելու ենք, օրինակ՝ տարին ավարտվելուց հետո որոշակի ժամանակ անց հարկային մարմինը պետք է հաշվարկի, ձեր եկամուտների տարեկան հայտարարագիրը պատրաստի և այդ տոկոսը տա Ձեզ: Հիմա, եթե Դուք Ձեր անվան դիմաց չեք ունենա գնումներ, մենք այդ գնումներին բաժին ընկնող տոկոսների վերադարձ չենք անի: Դուք եք ընտրում՝ ուզում եք այդ վերադարձն ունենալ, թե ոչ»,- հայտնեց նա: Վերջինս նաև ընդգծեց, որ վերադարձվելու է ոչ թե գնումների 1 տոկոսը, այլ գնումների մեկ տոկոսը, բայց ոչ ավելի անձի տարեկան եկամուտների 1 տոկոսից: Դավիթ Անանյանը նշում է՝ ID քարտերով կուտակային համակարգ ներդնելու նպատակը ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման կայացումն է: «Մենք պետք է հարկային գործակալի միջոցով հարկման ինստիտուտը փոխարինենք համատարած հարկային հայտարարագրեր ներկայացնելու ինստիտուտով: Իսկ ID քարտերը տեխնիկական լուծում են, որը մենք որպես օրինակ ներկայացրել ենք հանրությանը: Եթե հանրային քննարկումների ժամանակ դուր չգա հարկերից նվազեցումներ կատարելու մեր առաջարկը, մենք ձեռնպահ կմնանք, որևէ ID քարտ չենք օգտագործի, ուղղակի տարեկան հայտարարագրով կհարկենք բոլորիս եկամուտները»,- ասաց ՊԵԿ նախագահը: Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության խնդրին, Դ. Անանյանը նշեց, որ ID քարտերի տվյալներում որևէ գաղտնիության խնդիր չի տեսնում, դա անձնական տեղեկատվական գաղտնիք չպարունակող տեղեկություն է: Նրա խոսքով՝ այս համակարգը ԱՄՆ-ում, Կանադայում դեռևս 30 տարի առաջ արմատավորվել է և հաջողությամբ իրականացվում է:

Նմանատիպ նյութեր