Տեղի կունենա ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի հյուսիսային ավտոկայարանում տեղի կունենա ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության
մրցույթ:
Ուղղություններն են՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն՝ 10-ը երթուղիների համար։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]