3030 դիտում
16:59 06-11-2018
Իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադրությամբ հետևում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ:
«Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն», - ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ:
Նմանատիպ նյութեր
2317 դիտում
13:18 21-01-2020
Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
Այս բաժնից
715 դիտում
22:27 30-01-2025
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
1015 դիտում
22:00 30-01-2025
Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին