42779 դիտում
20:40 05-11-2018
Երևանում Mercedes-ի վարորդը վթարի է ենթարկվել. պատճառը կիսամաշ ու մաշված անվադողերն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների պատասխանատուները հորդորում են վարորդներին, որպեսզի կիսամաշ անվադողերով չերթևեկեն, քանի որ հաշվի առնելով եղանակի ցրտելու հանգամանքը, կիսամաշ անվադողերը վտանգ են առաջացնում վարորդների համար:
Ճանապարհային ոստիկանությունն էլ նույնպես իր հերթին հորդորում է վարորդներին, որ որոշ վարոդների լեզվով ասած՝ «քաչալ պադրիշկեքը» վտանգանվոր են իրենց կյանքի համար:
Ցավոք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գելի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արեք, հոտս գնաց», ու այդ խոսքերը կարծես վերաբերի մեր որոշ վարորդների:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Մոնեթե Մելքոնյան փողոցում Mercedes մակնիշի 83 QA 888 համարանիշի ավտոմեքենայյի վարորդը հրաշքով փրկվեց, երբ ամբողջովին մաշված անվադողերով իր Mercedes-ով վթարի ենթարկվեց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության հասան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Երևանի ճանապարհային ոստիկանները:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի մաշված ու կիսամաշ անվադողերով չերթևեկեն, ինչը առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3613 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)