Հակառուսական հայտարարությունները խոչընդոտում են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած հակառուսական հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին հարցին: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/hakarusakan-haytararuthyunnereh-xochehndotum-en-rus-vracakan-haraberuthyunneri-kargavormaneh-zaxarova/]aliq.ge[/url]-ն։
Զախարովայի խոսքով, նման հայտարարությունները խոչընդոտում են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը:
«Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահական ընտրություններին, դա ներքաղաքական գործընթաց է: Դիտորդները համապատասխան գնահատական տվել են: Մենք միայն մեր մտահոգություն ենք հայտնում նախընտրական շրջանում հնչած հակառուսական հայտարարությունների առնչությամբ: Ցավոք, դրանք խոչընդոտում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Եկեք Վրաստանի բնակչությանը օբյեկտիվ ընտրություն կատարելու հնարավորություն տանք, առանց դրսի որևէ ազդեցության», -հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: