Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 2-ին, կազմել է 486.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.86 դրամ (աճել է 3.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.22 դրամ (աճել է 6,42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (նվազել է 0.01 դրամով):