211652_close_icon

«Դա շատ կարճ ժամանակահատված է ընտրություններին պատրաստվելու համար». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

views-count2643 դիտում article-date 21:47 02-11-2018
Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը: «Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», - ասել է պաշտոնյան «Վալդայ» ակումբի բանակցային հարթակում իր ելույթի ժամանակ:

Նմանատիպ նյութեր