211652_close_icon
views-count3322 դիտում article-date 16:30 01-11-2018

«Բռնադատվածների մասին» օրենքում լրացում է կատարվել

Կառավարությունն այսօր հավանություն է տրվել «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին: Օրենքի նախագծով սահմանվել են՝ բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու դեպքերը, վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը:

Նմանատիպ նյութեր