211652_close_icon
views-count1621 դիտում article-date 11:00 01-11-2018

Երևանում և 2 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սիլիկյան 1, 2, 3, 4, 10, 11, 13 փողոցները, Սիլիկյան 9, 12 փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Արմաշ գյուղը մասնակի, 10։00-16։00 Արտաշատ քաղաքի Արարատյան փ. 1, 3, 44 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զանգակատուն գյուղը մասնակի, 11։00-15։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղը մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր