Գյումրու թատրոնը նոր տնօրեն ունի. Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/11/01/990603/?fbclid=IwAR23l5z_-4TTlkJfrDheyLd3hyR8aDliO7ZEMNK8ZYeYguP5ieohY8GiOWE]Aravot.am[/url]-ը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով այսօր վեց ամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, որը զուգահեռ կկատարի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։
Հիշեցնենք՝ երկու տարի շարունակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Վիրաբյանը երկու օր առաջ նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ»։