Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ. Նաիրի Պետրոսյան. Tert.am
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/10/31/Nairi-petrosyan/2832470?fbclid=IwAR1hAxMsbgpH93pboGIEyPjDTsOIrZ--8fh4iOB4OPON79SejF6cKu-0YXQ]Tert.am[/url]-ին հայտնեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
Վերջինս ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:
Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/31/Nairi-petrosyan/2832470?fbclid=IwAR1hAxMsbgpH93pboGIEyPjDTsOIrZ--8fh4iOB4OPON79SejF6cKu-0YXQ]կայքում[/url]։