2809 դիտում
13:52 31-10-2018
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Արտակ Զեյնալյանին
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում համաներման նախագծի քննարկմանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հիշեցրեց. «Մոտավորապես 11 պատգամավոր նամակով դիմել է ձեզ՝ ցմահ դատապարտյալների խնդիրը բարձրաձայնելու: Մենք 6 կետ էինք առաջարկել, որպեսզի դրանց համապատասխան մարդիկ նույնպես ներառվեն համաներման այս շրջանակում: Սակայն դուք մերժել եք: Ինչո՞ւ եք մերժել: Թե՞, այնուամենայնիվ, որոշ բաներ ներառել եք»:
«Մեր վերաբերմունքը ցմահ դատապարտյալների հանդեպ դրսեւորել ենք: Ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դրական միջնորդություն են ներկայացվում դատարան: Այս կառավարության օրոք ցմահ դատապարտյալ է ազատվել: Այս կառավարությունը կարծում է՝ սխալ է ցմահ դատապարտյալներին ազատել համաներմամբ, սակայն նրանք իրավունք ունեն պայմանական վաղաժամկետ ազատման, որն արդեն գործում է, եւ ունեն ներման իրավունք»,- ի պատասխան ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նմանատիպ նյութեր
7999 դիտում
13:15 14-12-2017
«Ելք» դաշինքը նախագահի թեկնածու է առաջադրել Արտակ Զեյնալյանին
31001 դիտում
23:25 12-05-2018
Մանե Թանդիլյանին և Արտակ Զեյնալյանին կփոխարինեն Հովիկ Աղազարյանը ու Հայկ Կոջորյանը
4335 դիտում
09:24 13-12-2018
Նախարար Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
754 դիտում
13:37 03-05-2024
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց
1051 դիտում
12:12 03-05-2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի