Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ Եղեգնաձորի մի շարք հասցեների ջրամատակարարումը մինչև 18։00-ն դադարեցվել է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիներ, Տեր-Սահակյան, Մուրացան, Գլաձորյան փողոցների և Նորավան թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]