211652_close_icon
views-count1479 դիտում article-date 19:20 30-10-2018

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։ Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի կերտած և զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։ Իր խոսքում Դավիթ Տոնոյանը համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ և առանցքային կարևորություն ներկայացնող ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի միջև կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։

Նմանատիպ նյութեր