211652_close_icon
views-count2767 դիտում article-date 23:30 30-10-2018

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության՝ ««Աբովյան» ՔԿՀ. Վերականգնման արդյունավետություն և թափանցիկության մշակույթի հիմնում» խորագրով ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ այցելեցին վերոնշյալ ՀԿ ներկայացուցիչները և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը: Այցի հիմնական նպատակը 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ավարտական վկայականների հանձնումն էր կին դատապարտյալներին: Հյուրերին նախ ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը՝ կարևորելով նամանատիպ ծրագրերի նշանակությունը դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու գործում: Այնուհետ հիմնարկի պետի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին մասնագիտական ուսուցման համար նախատեսված սենյակներում՝ վարսահարդարման, անգլերենի, հելունագործության, որտեղ նախատեսվում է անցկացնել նաև գորգագործության դասընթացներ: Համակարգչային դասընթացների համար առանձնացված սենյակում 8 կին դատապարտյալների հանձնեցին ավարտական վկայականներ: 3 ամիս տևողությամբ համակարգչային դասընթացների ժամանակ կին դատապարտյալները ձեռք են բերել ոչ միայն համակարգչային հմտություններ, այլ նաև իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար կատարել են գրքերի թվայնացման աշխատանքներ: Ավարտական վկայականների հանձնումից հետո հյուրերն այցելեցին մարզասրահ, որտեղ անցկացվում են յոգայի և ֆիթնեսի դասընթացներ: Հիմնարկի պետը նշեց հատկապես յոգայի բարենպաստ ազդեցությունը դատապարտյալների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Եղան նաև ճաշարանում, որտեղ անցկացվում են խոհարարական դասընթացներ, որոնց ավարտից հետո ևս դատապարտյալները կստանան խոհարարի օգնականի վկայագիր: Նշենք նաև, որ այս ծրագրի շրջանակներում վերանորոգվել և ամբողջությամբ կահավորվել է խոհանոցը: Մասնագիտական ուսուցման գործընթացում ներգրավված կին դատապարտյալներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին դասընթացների անցկացման համար՝ հույս ուենալով, որ դրանք կլինեն շարունակական և քրեակատարողական հիմնարկում ձեռքբերված գիտելիքները կօգնեն իրենց ազատության մեջ հասարակության լիարժեք անդամ զգալու և աշխատանք գտնելու հարցում: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր