Երևանի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն
2018 թվականի հոկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արտաշատի խճուղի, Արին Բերդի և Թամանցիներ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կկազմակերպվի եռանկյունաձև անվտանգության կղզյակ, որի շնորհիվ հնարավոր կլինի Արտաշատի խճուղուց դեպի Արին Բերդի փողոց ձախ շրջադարձ հետադարձ և ուղիղ կատարել առանձնացված գոտիներով:
Արին Բերդի փողոցի վրա՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Արտաշատի խճուղի ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Նշված խաչմերուկը կկահավորվի համապատասխան տեխնիկական միջոցներով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0649069001540822810190161.jpg[/img]