Ինդոնեզիայի ափերի մոտ կործանված Lion Air օդանավը սարքին է ճանաչվել
Ինդոնեզիայի ափերի մոտ կործանված ինքնաթիռը սարքին է ճանաչվել, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Lion Air ավիաընկերության հայտարարությանը:
«Օդանավն արտադրվել է 2018 թ-ին և Lion Air-ի կողմից շահագործվել 2018 թվականի օգոստոսի 15-ից: Օդանավը շահագործման համար պիտանի է հայտարարվել»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/29/1108763/]հայտնել [/url]ենք, որ հոկտեմբերի 29-ին Lion Air ինդոնեզական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը Ջակարտայից թռչում էր դեպի Պանկալպինանգ, աղետի է նթարկվել։
Օդանավը, որում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ, ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 13 րոպե անց: