9333 դիտում
14:15 28-10-2018
Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է Արտաշատի հիմնանորոգված բուժկենտրոնի շահագործման մեկնարկը: Բուժկենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից: «Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզային, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն:
Սա նշանակում է, որ ևս շուրջ 90 հազար բնակչության հետայսու կմատուցվեն որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ: Սա նշանակում է, որ դուք կխնայեք ժամանակ ու ծախսեր և կխուսափեք բուժման համար մայրաքաղաք հասնելու անհարմարությունից»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ առողջության պահպանման առաջնային օղակում հաջորդ տարի աշխատավարձերը կբարձրանան ևս շուրջ 15%-ով:
«Կասեք` քիչ է: Այո, շատ չէ, բայց ամիսների ընթացքում 30 տոկոսով բարձրացումն արդեն տեղաշարժ է: Ու սրանով կանգ չենք առնում: Բյուջեի միջոցների վերաբաշխմամբ ֆինանսական հավելյալ միջոցներ ենք ուղղել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանը, երեխաների բուժօգնությանը և շտապօգնությանը: Եկող տարի այս միջոցները կրկին աճելու են: Այո, սա էլ չի երաշխավորում առողջապահական ծախսերի ամբողջական ծածկում, բայց դրական տեղաշարժ է: Իրական և արհեստածին դժգոհությունները քիչ չեն: Ամեն օր ենք ստանում դրանք, բազմաթիվ խնդիրների ենք տեղյակ: Իսկ մինչ դուք ականատես կլինեք արդյունքներին, հավատացնում եմ, որ առաջնորդվում ենք նոր սկզբունքներով ու նոր ծրագրերով: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Կառավարության որոշման հիման վրա Արտաշատի պոլիկլինիկան, Արտաշատի հիվանդանոցը, Արտաշատի ծննդատունը, Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսերը միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ մահճակալների ընդհանուր թիվը 275-ից կրճատելով 130-ի: Այսպիսով` ապահովվել է դրանց տեղակայման արդյունավետությունն ու մատչելիությունը, կրճատվել են կրկնվող անարդյունավետ ծառայությունները, ազատվել և կոնսերվացվել է վարչական տարածք:
Արդիականացման գործընթացում կառուցվել են ջրամբար և նոր պոմպակայան: Տեղադրվել է բժշկական 3 նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժվել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Տեղադրվել են ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցանկապատի կառուցում: Արտաշատի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, գործում է ինտենսիվ թերապիայի ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա:
Ծրագրի շրջանակներում Արտաշատի ԲԿ-ն հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար: Որոշ սարքավորումներ էլ հատկացվելու են առաջիկայում:
Արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի շուրջ 90 հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:
Վարկային ծրագրի շրջանակներում ներդրվել է 2 մլրդ 89.5 մլն դրամ ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 417.9 մլն (20%), Համաշխարհային բանկի վարկային միջոցներից՝ 1 մլրդ 671.6 մլն (80%): Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 40.7մլն դրամ,
Երկու մասնաշենքի հիմնանորոգում` 1 մլրդ 545.6 մլն դրամ,
Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում, անձնակազմի ուսուցում` 341.7 մլն դրամ, Բժշկական կահույքի մատակարարում` 161.5 մլն դրամ:
[b]ՀՀ առողջապահության նախարարություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում