211652_close_icon
views-count3803 դիտում article-date 11:05 27-10-2018

Մոդեստ Կոլերով․ Բոլթոնը Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս «պարտք» է ԱՄՆ-ին․ «168 ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է․ ««Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարել ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին: ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով: Օրինակ` դինամիկայով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որը կարելի է ներկայացնել՝ որպես ամերիկյան նախաձեռնություն»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցին: Ուստի, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը «պարտք» է Միացյալ Նագանգներին, և նրանք հիշեցնում են, որ նա «պարտք» է: «Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն է՛լ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է»,- ասել է Կոլերովը: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, նրա խոսքով՝ ՌԴ-ն չի միջամտելու և հետևելու է ընթացող զարգացումներին: Ըստ նրա՝ Մոսկվայի համար բավարար է Փաշինյանի հետ ռազմական ոլորտում երկխոսությունը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր