211652_close_icon
views-count12403 դիտում article-date 20:23 26-10-2018

Երևանի մի շարք փողոցներում 10 բալանոց խցանումներ են

Երևանի մի շարք փողոցներում, տեղական ժամանակով, ժամը 19:50-ի դրությամբ, 10 բալանոց (երթևեկության արագությունը՝ մինչև 3 կմ/ժամ) խցանումներ են: [url=https://armenpress.am/arm/news/952409.html]«Արմենպրես»-[/url]ի հաղորդմամբ, ըստ yandex.ru/maps-ի, 10 բալանոց խցանումներ են, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Կորյունի փողոցից Թումանյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտայում, Մոսկովյան փողոցում, Կորյունի փողոցում, Թումանյան փողոցի՝ մինչև Թումանյան փողոց հատվածում: 10 բալանոց խցանումներ են նաև Կոմիտասի և Ազատության պողոտաներում և Դավիթ Բեկի փողոցներում: Երթևեկությունն ավելի փոքր չափով արգելակված է նշված հատվածներին հարակից և մի շարք այլ փողոցներում:

Նմանատիպ նյութեր