211652_close_icon
views-count4518 դիտում article-date 20:13 25-10-2018

Դիմում-խնդրանք՝ Հայաստանում հայրենական արտադրությամբ զբաղվող 5 ներդրող-գործարարներից

Հարգելի ընթերցող, Ձեզ է դիմում Հայաստանում հայրենական արտադրությամբ զբաղվող թվով հինգ ներդրող-գործարար, որոնք ոչ միայն անտարբեր չեն երկրում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, այլ նաև հոգացավ են երկրում տիրող յուրաքանչյուր անարդար, անխոհեմ և երկրի տնտեսության զարգացումը խաթարող գործընթացների համար: Մենք ամբողջությամբ հավատում և վստահում ենք երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն քաղաքական գծին, որը նա որդեգրել է՝ կարևորելով նրա խոսքերն այն մասին, որ պետք է հարգանքով վերաբերել և խթանել Հայաստանում հայրենական արտադրողին և ներդրողին՝ բարձր պահելով վերջիններիս իրավունքները և կարևորելով բոլորի հավասարությունը օրենքի առջև: Այդ ամենի հետ մեկտեղ մենք չենք կարող լռել և հանրությանը չներկայացնել հանրապետությունում առկա այնպիսի կարևոր խնդիրների մասին, որոնք անմիջապես կապված են ջրային ոլորտի և դրա կառավարման պատասխանատուների հետ: Խոսքը մեծապես վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, որին էլ, ըստ էության, կցանկանայինք անրադառնալ. - Պարոն Նախարար, Ազգային Ժողովում վերջին օրերին ՀՀ ջրային օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ժամանակ անսահման խեղաթուրված և խիստ տարակուսանք առաջացնող տվյալներ էին հնչեցվում ձեր կողմից, որոնք, կարծում ենք, ոչ մի դրական արդյունքի չեն կարող հանգեցնել: - Երբ նշում եք, որ Հայաստանում փոքր հէկ-երն արտադրում են ավել էլեկտրաէներգիա, քան նախատեսված է, հետաքրքրիր է իմանալ, թե ո՞րտեղից եք նման եզրակացություն կազմում և լիմիտավորում այդ արտադրանքի քանակը, հատկապես, որ որևէ օրենքով նախատեսված չեն էլեկտրաէներգիայի արտադրանքի սահամանափակումներ։ Ավելին, համաձայն ՀՀ գործող օրենսդրության, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան երաշխավորված արտադրողի կողմից համարվում է երաշխավորված։ Սակայն ձեր կողմից ներկայացվածը հանրության մոտ այնպիսի կարծիք կարող է ձևավորել, թե իբրև փոքր հկ-երը հանցանք են իրագործել: - Պարոն նախարար, ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ դուք պարտավորություն չեք կրում ապահովելու փոքր հէկ-երին ջրի ծավալով՝ ասելով, որ ջրի բնական հոսքի նվազեցումը կախված է բնակլիմայական փոփոխություններից, սակայն չեք նշում, որ եթե այն իրականացվում է արհեստածին եղանակով՝ կորուստների և ջրագողության կամ ջրայուրացման ճանապարհով, ապա ո՞վ է պատասխանատվություն կրում չստացված ջրաքանակի համար։ Ըստ այդմ, ինչո՞վ են մեղավոր փոքր հէկ-երը, որոնց դուք տրամադրել եք գործելու իրավունք և հստակ նշել եք այն քանակը, որը պետք է ստանան, որոնց հիման վրա էլ կատարվել են ներդրումներ։ - Խոսում եք ջրային ոլորտում կարգավորումների մասին, սակայն իրականում չեք տիրապետում ո՛չ փոքր հէկ-երի թվաքանակին, ո՛չ դրանց կողմից տրվող արտադրանքի քանակին և ո՛չ էլ հստակ պահանջվող էներգետիկայի պահանջարկին, թեպետ իրականում արգելանք էլեկտրաէներգիայի արտադրանքի վերաբերյալ որևէ իրավական նորմով նախատեսված չէ։ - Պարոն նախարար, ո՞ր մոնիտորինգային և հետազոտական տվյալների հիման վրա եք որոշել, թե ո՞ր գետերն են բնակլիմայական փոփոխությունների ենթարկվել և սակավաջուր դարձել, ինչի մասին բարձրաձայնում եք Ազգային Ժողովի բարձր ամբիոնից, ո՞վ է եղել այդ մոնիտորինգային խմբի մասնակիցը, մինչդեռ որևէ իրական շահառու անգամ տեղեկացված չի դրանց մասին։ Չեք կարծում, որ անհիմն խոսույթների և դատարկաբանությունների ժամանակներն անցել են։ Այն ինչ կարևորագույն ոլորտ կարգավորող մարմին եք ներկայացնում և հստակ պարտավորություն պետք է ունենաք ամեն մի քայլի համար։ Մինչդեռ հարյուրավոր գրություններ, որոնք ուղղվում են ձեզ, կամ անպատասխան և արհամարված են մնում, կամ փոխարենը հետադարձ ստացվում են վերացական, հարցումների հարցապահանջներից լրիվ դուրս պատասխաններ, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գրություններին պարզապես պատասխանում եք զուտ պատասխանելու համար, այլ ոչ ըստ պահանջի: - Հանուն նեղշահային նպատակների մի արե՛ք այլևս անհիմն և ճոռոյախոս հայտարարություններ, մի՛ մոլորեցրեք հանրությանը ստահոդ և անհոդաբաշխ տվյալներով, հավատացե՛ք ամեն մի նման խաբկանք, որով փորձում եք մանիպուլացնել հանրությանը, շատ թանկ կնստի թե՛ պետության, թե՛ հանրության և թե՛ հենց ինքներիդ ձեզ համար։ Շահառուների հանդեպ անպատասխանատու և արհամարական վերաբերմունքը, շահերի ոտնահարումն ու նսեմացումը, որը ձեր կողմից իրականացվում է աներկբա, չի բխում ձեր ստանձնած պարտավորություններից և պարտականություններից։ Եվ երբ ձեր կողմից ճնշվում են շահառուների իրավունքները, որոնք փորձել են ներդրումներ անել և հայրենական արտադրանք ստանալ՝ հսկայական բանկային պարտավորություններ վերցնելով իրենց վրա՝ ի նպաստ մեր տնտեսությանն ու պետությանը, որը դուք ձեր քայլերով նպաստում եք դրանց վերացմանը՝ սնանկացմանն ու լիկվիդացմանը, հատկապես երբ դա անում եք և ավելին՝ բարձ ամբիոններից էլ պարծենում դրա համար՝ առանց որևէ հիմնավորումների՝ ներկայացնելով խեղաթյուրված պատճառաբանություններ, որոնք, վստահ եղեք, չապացուցելու դեպքում պահանջվելու է հստակ պատասխանատվության կրում: - Դեռևս այսքան անօրեն և արհամարական մոտեցում չի եղել ջրային ոլորտի հանդեպ, ինչը դրսևորվում է ձեր կողմից։ Իսկ դուք փոքր հէկ-երին այսքան դիտարկելուց դուրս՝ երբևէ անրադարձե՞լ եք ջրերի անհիմն և խելահեղ քանակի կորուստներին։ Ո՞վքեր են այստեղ ջրագողերը և ջրայուրացողները։ Երբևիցե զբաղվե՞լ եք այդ խնդիրներով, հատկես՝ ոռոգման կորուստներով։ Եթե փորձում եք գտնել մեղավորներ, ինչո՞ւ չեք փորձում փնտրել դրանց իրական հասցեատերերին: - Թաքցնում և չեք նշում, թե ո՞ր կենտրոնների հետազոտությունների հիման վրա եք ներկայացնում այն կանխատեսումները, որ մինչև 2030 թվականը ջրերի պաշարները Հայաստանում կնվազեն մոտ 20 տոկոսով, ի՞նչ է դա միայն վերաբերում է Հայաստանին, փոխարենը հարևան Վրաստանում բարձր են ջրային պաշարները, որոնք չեն նվազում և արդյունքում ավելանում են փոքր հէկ-երը մի քանի տասնյակ քանակությամբ: Երբ հայտնում եք, որ Հայաստանում կա 8-9 մլրդ խմ ջուր և սպառմանը բավարարում է 1,5 մլրդ ջուր, չեք փորձում փնտրել, իրականում որտե՞ղ են մնացածը, իրականում որտե՞ղ են կորուստները։ Ինչո՞ւ հանրային հնչեցում չի գտնում ջրագողություններն ու ջրայուրացողները, միգուցե չե՞ք ցանկանում գտնել, այլ պետք են կենդանի թիրախներ, և հարմար ե՞ն դրա համար հենց փոքր հէկ-երը։ Վստահորեն կարող ենք ասել, որ դուք ձեր քայլերով հակասում եք ինքներդ ձեզ՝ գերքողարվածությամբ և սուբյեկտիվ մոտեցումներով հանդերձ։ Յուրաքանչյուր գետի վրա կա ձեր կողմից սահմանված աստղաբաշխական կորուստներ, որոնք 50 տոկոսից հասնում են մինչև 80 տոկոսի և ավել, մնացած ջրի քանակը տրվում է ոռոգմանը, խմելուն, էկոթողքին և վերջում միայն փոքր հէկ-երին: Հարց, այդ դեպքում ինչո՞ւ այդ բանաձևը, որը բազմաթիվ ջրային կորուստներ պետք է արձանագրեր, որոնց հիմքում առկա են տարբեր կոռուպցիոն սխեմաներ ու ռիսկեր, այսօր չի ներկայացվում ձեր կողմից, փոխարենը ջրայուրացումների և ջրագողությունների մեջ մեղադրում եք փոքր հէկ-երին՝ շրջանցելով այն մասը, որ հենց վերջիններիս եք թվով ամենաքիչ ջուրը տրամադրում, էլ ուր մնած դրանց յուրացման հնարավորությունները, որոնք պարզապես ստեղծված իրավիճակում անհնար են դառնում: - Մինչդեռ փոքր հէկ-երին ավելցուկային ջրից օգտվող ու ջրագող եք որակում՝ անհիմն տուգանելով բազմամիլիոն տուգանքներով։ Կարելի է մտածել, թե հանցանք են գործել հայրենական արտադրանք տվող այդ տնտեսվարողները, որոնց գործելու իրավունք տրամադրել եք հենց դուք և ձեր կառուցը։ Իսկ երբևիցէ մտածե՞լ եք, պարոն նախարար, թե հենց այդ փոքր հէկ-երը որքա՞ն մարդկանց են ապահովել աշխատանքով, թե որքա՞ն սահմանամերձ գյուղեր և բնակավայրեր են իրենց գոյությունը պահում հենց այդ փոքր կառույցների հաշվին, թե որքա՞ն անհրաժեշտ հարկատուներ են դրանք մեր տնտեսության համար, թե որքա՞ն անհրաժեշտ մասնակիցներ են իրենք մեր պետության ռազմավարության համար։ Մի պահ հիշե՛ք 90-ականները, առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման։ Եվ թե փոքր հէկ-երը լինեին այն ժամանակ, կարծում ենք, որ հասարակությունն այնպիսի դժվարություններ չէր ունենա։ Իսկ այսօր հենց այս կառույցների շնորհիվ է երկրի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 20 տոկոսը ապահովվում, որն անգնահատելի է պատերազմական վիճակում գտնվող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ - Մենք վստահ ենք, որ մի օր վերջ կդրվի այս արհեստածին խաժամուժին, և կգա այն օրը, երբ զարգացած երկրների պես կխրախուսվի փոքր հիդրոէներգետիկան նաև մեր երկրում, երբ կգտանատվի հայրենական էժան էլեկտրաէներգիան՝ արտադրանքը, որը շատ երկրների համար դեռևս մնում է բաղձալի երազանք։ - Մենք ամբողջությամբ վստահում և հավատում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իր բռնած կուրսին, կայացրած որոշումներին, և պատրաստ ենք աջակցել նրան հաստատելու իրական ժողովրդավարական օրենքի երկիր-պետություն, և եթե հարկն է նաև պատրաստ ենք պատժվել, բայց ոչ ոմանց որոշ արհեստածին, շինծու և խեղաթուրված որոշումների պատճառով, որոնք անհիմն են, հակասահմանադրական և անկառուցողական: Ըստ այդմ, առաջարկում ենք՝ 1. գետերում, որոնց վրա գործում են ջրօգտագործման թույլտվություններ տրամադրված փոք հէկ-երը, իրականացնել անհատական ուսումնասիրություններ ջրերի իրական ծավալները պարզելու համար 2. նման ուսումնասիրությունների հիման վրա հստակ որոշումներ կայացնել՝ ելնելով սույն գետերի առանձնահատկություններից 3. տեղադրել ժամանակակից ջրաչափեր և վերացնել խաբկանք հանդիսացող ձողաքանոնները 4. գետերը, որոնք ծանրաբեռնված են, սակայն ունեն պոտենցիալ, մշակել զարգացման հատուկ ծրագրեր, նախաձեռնել ջրամբարների կառուցում 5. ներդրումների գործընթացներին մասնակից դարձնել գետերի այն շահառուներին, որտեղ կգործի պետություն-ջրօգտագործող մոդելը 6. ձևավորել այնպիսի պրոֆեսիոնալ թիմ, որը ջրային կորուստների հետքերով խնդիրներ կլուծի՝ հաշվի առնելով ոռոգման ոլորտը, խմելու ջուրը և խնդիրների բուն պատճառները 7. ներկայացնել օբյեկտիվ տվյալներ Հայաստանից հարևան երկրներ հոսող գետերի ջրաքանակների վերաբերյալ 8. միայն մասնագիտական ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքների հիման վրա սահմանել գետերի էկոլոգիական թողքը 9. իրականացնել ջրային կառավարման մեխանիզմների հստակ փոփոխություններ 10. այսօր յուրաքանչյուր փոքր հէկ ձգտում է ստեղծել հիդրոկայաններին կից ջերմոցային տնտեսություններ-արտադրություններ՝ կատարելով ներդրումներ նաև այս ոլորտում: Սակայն փոքր հէկ-երի նկատմամբ ստեղծված այս վատ մթնոլորտը և ինչու չէ նաև ճնշումները հարցականի տակ են դնում այդ ամենի իրականացման հնարավորությունները՝ ներդրումային ծրագրերը, որոնց իրականացման համար չեն տրվում ո՛չ աջակցություն և ո՛չ էլ վստահություն: Եվ ո՞ւր ենք տանում այսպես այս ոլորտը…

Նմանատիպ նյութեր