ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունըմասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումիշրջանակում կազմակերպված միջոցառումներին:
Կոմիտեիներկայացուցիչներըհանդես են եկել«Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային քննարկմանհրավիրյալ խոսնակ, ներկայացրել է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու մեխանիզմների և էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման ոլորտներում ՀՀ փորձը:
Միքայել Փաշայանըմասնակցել է նաև ԵԱՏՄ շրջանակում թվային հետագծելիությանն առնչվող կլոր սեղանին` ներկայացնելով ապրանքների հետագծելիության ապահովման համար ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի և դրանց փոխադարձ ճանաչման դերի կարևորության վերաբերյալշնորհանդես: ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կիրառվող մեխանիզմներն ու մոտեցումները պետք է մշակվեն տնտեսվարողների բեռի նվազեցման, պահանջվող փաստաթղթերի ծավալի և սահմանահատման ժամանակ իրականացվող ֆիզիկական զննումների քանակի կրճատման պահանջներով:
Հոկտեմբերի 22-ից 24-ը ԵրևանումԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին մասնակցել են աշխարհի 25 երկրի ավելի քան 2500 ներկայացուցիչ: 120-ից ավելի ընկերություն ներկայացված է եղելմիջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում:
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]