211652_close_icon
views-count1099 դիտում article-date 15:01 25-10-2018

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով ՀՀ պաշտպանության նախարարության և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համագործակցության շրջանակում իրականացվող խաղերի դերն ու նշանակությունը՝ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է տղաների տպավորություններով։ Նախարարը բարձր է գնահատել ռազմամարտավարական խաղերի դերը սփյուռքահայ երիտասարդների համախմբման, հայրենիք-սփյուռք կապերն առավել կենսունակ դարձնելու և առարկայական ծրագրերի վերածելու գործում։

Նմանատիպ նյութեր