211652_close_icon
views-count18121 դիտում article-date 21:22 24-10-2018

Ոստիկանությունում քննարկվել են կադրային խնդիրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների: Կարևորելով ոստիկանությունում կադրային քաղաքականության նշանակությունը՝ ոստիկանության պետն անձամբ է հանդիպում մարդկանց հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, քննարկում այս կամ այն որոշման շարժառիթները, նպատակներն ու առաձնահատկությունները: Այս խնդրի առավելագույն իրացմանը նպաստում է նաև հասարակական խորհրդի գործուն մասնակցությունը այդպիսի հանդիպումներին, ինչը ապահովում է քաղաքացիական դիրքորոշման օժանդակություն, անաչառություն ու թափանցիկություն: Ոստիկանության պետը զրուցեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված ծառայողների հետ, ստուգվեց նրանց մասնագիտական հմտությունները, համակարգում անցած ճանապարհը և այլ մանրամասներ: Վալերիյ Օսիպյանը զրուցեց նաև այն ծառայողների հետ, որոնք ցանկանում են հեռանալ համակարգից: Ոստիկանության ծառայողները ներկայացրին ծառայությունից ազատվելու պատճառները, որոնք հիմնականում պայմանավորված էին անձնական խնդիրներով: Ոստիկանության պետը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի ու հասարակական խորհրդի անդամների հետ քննարկեց ծառայողների հետ կապված հարցերը, լսեց կարծիքներ, ինչից հետո կկայացնի որոշումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր