1922 դիտում
19:30 24-10-2018
Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստը։
Նիստին մասնակցել են ԵԱՏՀ Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի նախագահ, ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Ալեքսանդր Սուբոտինը, ԵԱՏՀ պաշտոնյաներ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների համապատասխան նախարարների տեղակալներ, գերատեսչությունների և այլ կառույցների պատասխանատու աշխատակիցներ։
Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը, Ալեքսանդր Սուբոտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանին՝ Երևանում նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքներին մեծապես օժանդակելու համար։
Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկվել են օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը․ արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ ԵԱՏՄ անդամ պետությունների պարտավորությունների կատարման մասին, ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի մասին, անդամ պետությունների՝ արդյունաբերական համագործակցության շրջանակներում գյուղատնտեսության համար մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղադրիչների արտադրության ոլորտում միջոցառումների իրականացման արդյունքների զեկույցի մասին, ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի շուկայի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվության, 2018թ. ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մոնիտորինգի արդյունքների հաշվետվության մասին, «Արդյունաբերության գերակա ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի մասին» ԵԱՏՀ կոլեգիայի կարգադրության վերաբերյալ և այլ հարցեր:
Նիստի ավարտին որոշվել է ԵԱՏՀ Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի հաջորդ՝ 19-րդ նիստը հրավիրել 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2977 դիտում
15:52 27-04-2017
Երևանում կայացել է ԵԱՏՀ կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի նիստը
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են