Բանակի «Ասպարեզ» հրաձգարանում անց է կացվել պարապմունք կրակային պատրաստության առարկայից
ՊԲ-ում հետագա ծառայությունը շարունակող ռազմաուսումնական հաստատությունների 2018թ. շրջնավարտների և նորանշանակ սպաների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում հոկտեմբերի 24-ին բանակի <<Ասպարեզ>> հրաձգարանում անց է կացվել պարապմունք կրակային պատրաստության առարկայից, որի ընթացքին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Մինչ կրակային վարժաձևերին անցնելը, նախապես բացազատված ուսումնական կետերում, Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի անմիջական վերահսկողությամբ, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի կողմից անց են կացվել ցուցադրահրանգչամեթոդական պարապմունքներ, որի ընթացքում ՊԲ հրամանատարը տեղում նկատված թերացումների վերաբերյալ տվել է համապատասխան ցուցումներ:
[b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]