2422 դիտում
11:26 23-10-2018
Տիգրան Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունումը ՀՀԿ խմբակցության համար ԱԺ-ում նորից զգալի ներկայություն ապահովելու հնարավորություն էր: «[url=https://armenpress.am/arm/news/951845.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
«Ինձ թվում էր, որ երեկվա ավանտյուրա իրադարձությունից հետո ԱԺ-ն՝ նկատի ունեմ նախկին քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն, պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր հասարակության առջև մեղանչելով բերել և արագ կերպով նոր Ընտրական օրենսգիրքն անցկացնել: Երեկ տեղի ունեցածը հնարավորություն էր ՀՀԿ-ի համար արտահերթ խորհրդարանական ընտրություններում հին ընտրակարգով բերելով բոլոր փողային պարկեր բացող տղաներին, նրանց համար ռեյտինգային ընտրակարգով տեղերում ապահովել ձայներ»,-ասաց Ուրիխանյանը:
Նա նշեց՝ դա հնարավորություն էր ՀՀԿ- համար սահմանափակել չորս տոկոս անցողիկ շեմով չորս կուսակցությունների համար անցնելու հնարավորությունը և նորից ապահովել ՀՀԿ-ի համար ԱԺ-ում զգալի ներկայություն:
Արա Բաբլոյանը նշեց՝ ինքը, որպես ԱԺ նախագահ, տվել է բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ, ովքեր ասել էին, որ կաջակցեին արտահերթ ընտրությունները պատշաճ անցկացնելուն, հնարավորություն ունենային գալ և մասնակցել քվեարկությանը: Նա նշեց՝ միայն ազնիվ եղավ ՀՀԿ-ն, որն ի սկզբանե ասել էր, որ դեմ է օրենսգրքին և իր տեսակետին էլ մնաց:
Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:
Նմանատիպ նյութեր
1990 դիտում
13:16 12-10-2016
Տիգրան Ուրիխանյանը կշարունակի խորհրդարանում իր աշխատանքը
Այս բաժնից
493 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
994 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1120 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի