7769 դիտում
19:25 22-10-2018
Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 22-ին ընդունեց «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ։
Նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է անժամկետ։ Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բազմաթիվ մեքենաներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան:
Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունն աջակողմյան է, ըստ այդմ էլ բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհային նշանները կահավորված և հարմարեցված են ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար։
Որպեսզի քննարկումն առավել օբյեկտիվ լինի, պայմանավորվածություն ձեռք բերվեց այն շարունակել առաջիկա օրերին, նաև պատասխանատու մյուս գերատեսչությունների և աջ ղեկով մեքենաների ներկրմանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2340 դիտում
17:33 30-10-2018
Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին
Այս բաժնից
826 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
967 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1180 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը