Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 484.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.80 դրամ (աճել է 2.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 630.63 դրամ (աճել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (աճել է 0.04 դրամով):