211652_close_icon
views-count866 դիտում article-date 16:18 22-10-2018

Նախկինում դատապարտված հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.50-ին, Երևանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի թիվ 8 միկրոավտոբուսների վերջնակետից բերման են ենթարկել 1988 թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Ֆ.-ին, որը հոկտեմբերի 20-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր