Սիփան Փաշինյան. Արմավիրում քաղաքապետ է ընտրվել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը
                        Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դավիթ Խուդաթյանն ընտրվեց Արմավիրի քաղաքապետ»։
Նշենք, որ Դավիթ Խուդաթյանը ներկայացնում է « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և այս պահին Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

