Արտակարգ դեպք Վանաձորում. հորը պատկանող հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կրակելու հետևանքով վիրավորվել է 14–ամյա տղան
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացված ահազանգի փաստով:
 Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված կենտրոն է   տեղափոխվել մի երեխա:
 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:  
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա  Գ. Շ.-ն է, ում  հայրը ոստիկաններին հայտնել է, որ  երեխան վնասվածքը ստացել է հոկտեմբերի 15-ին, տանը, իրեն պատկանող «ՏԻՐ» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ և երեխան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի  9-րդ դասարանում:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

