Վենսան Կոմպանիի հայրը դարձավ Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանիի հայրը՝ Պիերը, դարձավ Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը
71-ամյա Պիեր Կոմպանին ընտրվել է Գանսհորենի քաղաքապետ:
Այդ առթիվ Վենսան Կոմպանին իր եղբոր՝ Ֆրանսուայի հետ շնորհավորել է հորը՝ տեսաուղերձ տեղադրելով ինստագրամում:
«Պատմական իրադարձություն: Մենք հպարտանում ենք քեզանով, հայրիկ: 1975 թվականին Կոնգոյից որպես փախստական հասնելով Բելգիա, դու այժմ վաստակել են տեղի հանրությամբ վստահությունը՝ դառնալով Բելգիայի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը», գրել է Կոմպանին: