Վենսան Կոմպանի. Բելգիայի հավաքականի համար ամենապատմական պահից մեկն է եկել
Բելգիայի հավաքականի պաշտպան Վենսան Կոմպանին նշել է, թե ինչ սպասելիքներ ունի ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչ փուլում Բրազիլիայի հավաքականի հետ խաղից:
«Բելգիայի հավաքականի այս սերնդի համար եկել է, միգուցե պատմության ամենակարևոր պահերից մեկը: Մենք պետք է մեր բոլոր ուժեղ կողմերն օգտագործենք նման ուժեղ մրցակցի դեմ խաղում:
Բրազիլիան աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է, որն իր կազմում ունի անհատական վարպետության լավագույն խաղացողներին: Մենք անհամբերությամբ ենք սպասում այս խաղին:
Շատ կցանկանայինք Բրազիլիայի հետ եզրափակիչում խաղալ, բայց ստացվել է այնպես, որ սա մեր համար յուրահատուկ եզրափակիչ է լինելու, բայց ոչ վերջինն այս առաջնությունում»,ասել է Կոմպանին: